ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետական դավաճանություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Պետական դավաճանություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել պետական դավաճանություն կատարելու մեջ։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունից` ի լրումն դատախազության կայքում 2022 թվականի հոկտեմբերի 31-ին տեղադրված՝ «Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան» վերտառությամբ հաղորդագրության։

Կառույցի տեղեկատվությամբ` նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով:

  • Կիսվել: