չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետական աջակցության տրամադրման ուշացումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով․ ԱՀ ՊԵԿ

Պետական աջակցության տրամադրման ուշացումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով․ ԱՀ ՊԵԿ

Արցախի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

"Հարգելի՛ հարկ վճարողներ ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՀ կառավարության 2021 թվականի հունվարի 18-ի N 9-Ա որոշմամբ սահմանված ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման ուշացումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում բոլոր շահառուների բանկային հաշիվներին կփոխանցվեն համապատասխան գումարները:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ որոշման մեջ նախատեսվում է կատարել փոփոխություններ` պետական աջակցությունից օգտվելու հնարավորություն ընձեռելով բոլոր այն շահառուներին, ովքեր հունվար ամսվա եկամտային հարկի հաշվարկը չեն ներկայացրել մինչև փետրվարի 22-ը կամ նույն ժամկետում չեն կատարել վճարումը: Ելնելով վերոնշյալից՝ հորդորում ենք բոլոր գործատուներին մինչև մարտի 22-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել հունվար-փետրվար ամիսների համար եկամտային հարկի հաշվարկներն ու նույն ժամկետում կատարել վճարումները": 

  • Կիսվել: