հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊԲ-ում տեսչական ստուգումներ են անցկացվել (լուսանկարներ)

ՊԲ-ում տեսչական ստուգումներ են անցկացվել (լուսանկարներ)

Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը, մայիսի 18-ից ստուգումներ է սկսել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տեսչական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության և առհասարակ զորքերի կենսագործունեության այն բոլոր բնագավառները, որոնք առնչվում են ստուգվող զորամասերի առօրյա գործունեությանն ու անձնակազմի մարտունակության հարցերին:
 
Տեսչական ստուգումների շրջանակներում, զորքերի ընդգրկմամբ նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:
 
 

  • Կիսվել: