ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԲ հերթացուցակում գտնվողները նախատեսված ժամկետից շուտ կապահովվեն բնակարաններով. Արայիկ Հարությունյան

ՊԲ հերթացուցակում գտնվողները նախատեսված ժամկետից շուտ կապահովվեն բնակարաններով. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանի հետ քննարկել եմ երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք մի շարք օրակարգային հարցեր:

Կարևորելով նշածս հարցերի շուտափույթ լուծումը՝ ընդգծել եմ, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով»:

 

 

 

 

  • Կիսվել: