ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պայքարը շարունակվում է․ Արտակ Բեգլարյանը կոչ է անում ժամը 15:00-ին միանալ հավաքին

Պայքարը շարունակվում է․ Արտակ Բեգլարյանը կոչ է անում ժամը 15:00-ին միանալ հավաքին

Պայքարը շարունակվում է, միացեք։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ կոչ անելով մարդկանց միանալ իրեն։

«Թեև Ադրբեջանը քիչ առաջ վերականգնել է Արցախի գազամատակարարումը, սակայն կյանքի ճանապարհը դեռևս մնում է փակ, իսկ Արցախի ժողովուրդը՝ լրիվ շրջափակման մեջ: Մենք էլ շարունակում ենք նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Իսկ նախօրոք հայտարարված հավաքը ուժի մեջ է՝ այսօր, ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, միացե՛ք»,- գրել է նա ֆեյսբուքում:

  • Կիսվել: