կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլևս որևէ սահմանափակում չունի. Բուայե

Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլևս որևէ սահմանափակում չունի. Բուայե

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների գործողությունները։

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլեւս որեւէ սահմանափակում չունի՛՛:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10:30-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ կրկին իբր «էկոլոգիական պատճառներով»։ Արցախի ՆԳՆ-ն նաեւ հայտնել է, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհներին 100 քաղաքացի է արգելափակվել։

 

  • Կիսվել: