ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատգամավոր Դավիթ Իշխանյանը Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը

Պատգամավոր Դավիթ Իշխանյանը Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը

Մադրիդում Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը նոյեմբերի 26-ի առավոտյան հանդիպում եւ մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, ով նախօրեին ընտրվել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ:

Ինչպես տեղեկանում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ՀՅԴ պատվիրակությունը նաեւ շնորհավորել է Իսպանիանի վարչապետ Պեդրո Սանչեսին` Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ ընտրվելու կապակցությամբ: 
 
ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:
 
Հիշեցնենք՝ Մադրիդում շարունակվում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքները: ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը հընթացս հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում տարբեր երկրների սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների ու պետական պաշտոնյաների հետ:

  • Կիսվել: