չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պաշտոնապես պնդում եմ՝ հարցազրույց չեմ տվել, արցախահայության անունից հայտարարություններ չեմ արել. Ստեփանակերտի քաղաքապետ

Պաշտոնապես պնդում եմ՝ հարցազրույց չեմ տվել, արցախահայության անունից հայտարարություններ չեմ արել. Ստեփանակերտի քաղաքապետ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող լուրերին այն մասին, իբրև թե ինքն Արցախի հայերի անունից ինչ-որ հայտարարություն է արել:

«Վերջին ժամերին ադրբեջանական սոցհարթակներում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ես հարցազրույց եմ տվել ինչ-որ հեռուստաալիքի և արցախահայության անունից հայտարարություններ արել:

Պաշտոնապես պնդում եմ, որ նման հարցազրույց չի կայացել և, բնականաբար, այդ հարցազրույցի շրջանակում ինձ վերագրվող մտքերն ու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում»,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: