երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պաշտոնանկությունները Արցախի նախագահի որոշումն են. պետնախարար

Պաշտոնանկությունները Արցախի նախագահի որոշումն են. պետնախարար

Պաշտոնանկություններն Արցախի նախագահի որոշումն են։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ մեկնաբանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունները։

Նրա խոսքով՝ շրջափակման պայմաններում թիմ ձեւավորելը պահանջում է ոչ սովորական քայլեր, բոլորին մեկ միասնական թիմում համախմբել՝  ելնելով այն հանգամանքից, որ ղեկավարությունն ու ժողովուրդը պայքարում են իրենց հողում իրենց օրենքներով ապրելու իրավունքի համար։

«Դա նշանակում է բավականին դաժան դիրքորոշում, ինչը տարբերվում է Հայաստանի ղեկավարության դիրքորոշումից»,-հավելեց Վարդանյանը։

  • Կիսվել: