ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը պարզաբանում է, թե ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցումը

Փաշինյանը պարզաբանում է, թե ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցումը

Նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ, որ խոսել են: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցերին, թե ինչ նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ԼՂ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ, ինչ է դա նշանակում, որ միջազգային գործընկերներն են դրա մասին խոսում:

Նա նաև նշեց. ՛՛Ես մի քանի անգամ և դրվագներով ներկայացրել եմ համանախագահող երկրների առաջարկները. 2016 թ. համանախագահների ներկայացրած առաջարկները ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ են, քան նշաձող իջեցնելու կոչ, որովհետև դրանով հենց այդ նշաձողի իջեցման տրամաբանությունն է դրված: Եթե պիտի հարցնեն` ովքեր են այդ կոչն արել, շատ ուղիղ կարող եմ պատասխանել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` 2016 թ. իրենց ներկայացրած առաջարկներով՛՛:

Վարչապետի խոսքով՝ այսօր բարդ իրավիճակ է, բայց էլի ուզում է արձանագրել՝ տպավորությունը, որ դա 2018 թվականից հետո ստեղծվեց, աբսուրդ է, հակառակում համոզվելու համար, ըստ վարչապետի, պետք է գալ 1993 թ.-ից հետո մինչև 2018 թվականը, բոլոր փաստաթղթերը կարդալ:

 

  • Կիսվել: