ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովին նորից է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային երաշխիքներով դեմիլիտարիզացված գոտի ստեղծելու առաջարկը

Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովին նորից է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային երաշխիքներով դեմիլիտարիզացված գոտի ստեղծելու առաջարկը

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է նաև այն բանում, որ մեր բանակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ։ Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն և միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել միջազգային երաշխիքներով դեմիլիտարացված գոտի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղին կարող է անհրաժեշտ չլինել նման մասշտաբի պաշտպանության բանակ։ Այս առաջարկը, կարծում եմ, մնում է ուժի մեջ»,- ընդգծել է Փաշինյանը։



  • Կիսվել: