հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պաշարման 18-րդ օրը. Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է

Պաշարման 18-րդ օրը. Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է

Դեկտեմբերի 29-ը Արցախի պաշարման 18-րդ օրն է։ 18 օր է, ինչ ճանապարհի փակ լինելու պատճառով անհնար է Հայաստանից Արցախ դեղորայք, սննդամթերք և վառելիք հասցնել:

Դեկտեմբերի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Արցախ: Չնայած դրան՝ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է:

Միրգ-բանջարեղենի խանութները փակ են, մյուս խանութներում որոշակի ապրանքներ սպառվել են:

Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 13.00-ին։

  • Կիսվել: