երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարզվեց` ադրբեջանական գազը այժմ ավելի կարևոր է, քան ժողովրդավարությունը և մարդկային կյանքերը. Յորղոս Գեորգիու

Պարզվեց` ադրբեջանական գազը այժմ ավելի կարևոր է, քան ժողովրդավարությունը և մարդկային կյանքերը. Յորղոս Գեորգիու

Վերջին օրերը ցույց տվեցին, որ հայ ժողովրդի նկատմամաբ հանցագործություն է իրականացվում: Այս մասին Եվրախորհրդարանում տեղի ունեցող «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը հայտարարել է կիպրոսցի պատգամավոր Յորղոս Գեորգիուն:

«Իլհամ Ալիևը էթնիկ զտում է իրականացնում: Նա Թուրքիայի և Եվրամիության գործընկերն է: Տիկին Լայենը վերջերս խոսել է Ալիևի հետ: Պարզվեց` ադրբեջանական գազը այժմ ավելի կարևոր է, քան ԵՄ արժեքները, ժողովրդավարությունը և մարդկային կյանքերը:

Մենք Հայաստանի ավանդական բարեկամն ենք, կան նաև այլ բարեկամներ՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Սակայն մենք միայնակ ենք թողել Հայաստանին և նրա ժողովրդին, տվել ենք միայն գեղեցիկ խոսքեր»,- ասել է նա:

  • Կիսվել: