շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար՝ Արցախի Ոստիկանության շարքերը համալրած նոր ծառայողները հանձնել են ստուգարք

Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար՝ Արցախի Ոստիկանության շարքերը համալրած նոր ծառայողները հանձնել են ստուգարք

ԱՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մովսիսյանի գլխավորած մշտական գործող հանձնաժողովն այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության Պետական պահպանության վարչության շարքերը համալրած նոր ծառայողներից ընդունել է ստուգարք՝ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար:

Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ստուգարքի ընդունման նպատակն է, պարզելու ծառայողի` զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, ինչպես նաև զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի գործադրման և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող` օրենսդրական և այլ իրավական ակտերի իմացությունը:
 
Հանձնաժողովի կազմում են Ոստիկանության Հերթապահ մասի պետ փոխգնդապետ Նելսոն Ենգիբարյանը և հասարակական կարգի ապահովման բաժնի պետ՝ գնդապետ Գագիկ Հարությունյանը:
 
Ստուգարքների ամփոփումից հետո հանձնաժողովը կներկայացնի համապատասխան եզրակացություն՝ ծառայողների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ:

  • Կիսվել: