շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որպես հաղթանակած բանակի զինվոր և գերագույն հրամանատար ուզում եմ Ադրբեջանին հիշեցնել, որ մեր օրակարգում է 1000 քկմ տարածքի վերադարձը. ԱՀ նախագահ

Որպես հաղթանակած բանակի զինվոր և գերագույն հրամանատար ուզում եմ Ադրբեջանին հիշեցնել, որ մեր օրակարգում է 1000 քկմ տարածքի վերադարձը. ԱՀ նախագահ

Որպես հաղթանակած բանակի զոնվոր և գերագույն հրամանատար ուզում են Ադրբեջանին հիշեցնել, որ մեր օրակարգում է 1000 քԿմ գարածքի վերադարձը։  Այս մասին իր գրառման մեջ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
Նա, մասնավորապես, ասել է․
 
«Հարգելի՛ հայրենակիցներ

Հակառակորդի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության, նրա տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգության փորձ արժանանալու է մեր զինված ուժերի հուժկու և ջախջախիչ հարվածին: Այսօր այդպիսի ցուցում տվեցի Պաշտպանության բանակի հրամկազմին, երբ այցելել էի «Տիգրանակերտ» զորավարժարան՝ հետևելու ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Որպես նախ և առաջ հաղթանակած բանակի զինվոր ու գերագույն գլխավոր հրամանատար՝ ուզում եմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հիշեցնել, որ մեր քաղաքական օրակարգում է գտնվում ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված, ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված մոտ 1000 քառակուսի կմ տարածքի վերադարձման հարցը:

Արցախի Հանրապետության և ողջ հայության հետ ուժի լեզվով խոսելու բոլոր փորձերը ունեցել են անփառունակ վախճան, և հնարավոր նոր սադրանքները ևս հակառակորդի համար ունենալու են միայն անդառնալի հետևանքներ: Այդ խնդիրը լիարժեք իրականացնելու հարցում այսօր մեկ անգամ ևս համոզվեցի՝ տեսնելով մեր բանակի պատրաստվածության աստիճանն ու ցուցադրած արդյունքները: Նոր պատերազմը տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար մեծ աղետի, իսկ դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու են Ադրբեջանի իշխանությունները»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: