երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ է. ԱՀ ՊԲ ներկայացուցիչ

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ է. ԱՀ ՊԲ ներկայացուցիչ

Վերջին օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այս ընթացքում եղել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են բերդաքաղաք Շուշին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ: Այս խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։

Հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև ռազմաճակատի այլ ուղղություններով։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 ավտոտեխնիկա, 8 ԱԹՍ։

Այս պահին Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։

Զորքերի տրամադրությունը մարտական է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ՛՛:

  • Կիսվել: