կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Օկուպացված Քարվաճառում բեռնատարը ընկել է ձորը․ կա զոհ

Օկուպացված Քարվաճառում բեռնատարը ընկել է ձորը․ կա զոհ

Օկուպացված Քարվաճառում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ մասին հայտնում են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության Գանձակի շրջանային բաժնից։

Գերատեսչությունը նշել է, որ ոստիկանության Քարվաճառի շրջանային վարչությունը տեղեկություն է ստացել տեղի ունեցած վթարի մասին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաքվի բնակիչ Ս.Ռահիմովը, ով վարում էր MAN բեռնատարը, կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան ընկել է գետի հունը։ Վարորդը տեղում մահացել է:

  • Կիսվել: