կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հանձնել Արցախը, մենք նման մանդատ չենք տվել. Չալաբյան

Ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հանձնել Արցախը, մենք նման մանդատ չենք տվել. Չալաբյան

Մենք այստեղ հավաքվել ենք, որ մեր միասնական կամքով նեցուկ կանգնենք մեր Արցախ աշխարհին. Արցախի մեր քույրերն ու եղբայրները իրենց անկախությունը նվաճել են սկզբում հանրաքվեով, հետո մարտի դաշտում թշնամուն բազմիցս դիմագրավելով: Այս մասինայսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՛՛Հայաքվե՛՛ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք պետք է արժանի լինենք իրենց այսօրվա պայքարին: Հայաստանն իր ստեղծման օրվանից եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, մինչեւ վերջերս, երբ այս իշխանությունները հրաժարվեցին այդ երաշխավորությունից, Արցախին թողեցին մենակ, պաշարման մեջ՝ չունենալով դրա իրավունքը: Արցախը մեր ինքնիշխանության, մեր անկախության հռչակագրի, մեր Սահմանադրության եւ սահմանադրական կարգի հիմքում է: Ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հանձնել Արցախը, մենք նրան նման մանդատ չենք տվել՛՛:

Անդրադառնալով ՛՛Հայաքվե՛՛ նախաձեռնությանը՝ Չալաբյանն ասաց, որ մեկ ամիս հետո իրենց օրենքի նախագիծը մտնելու է ԱԺ:

՛՛Ես ձեզ խնդրում եմ, բոլորդ միահամուռ այդ օրը եկեք ԱԺ-ի առաջ, տեր կանգնեք ձեր ստորագրությանը: Մեզ ասում են՝ մեկ է, ՔՊ-ն դեմ է քվեարկելու: ՔՊ-ն եթե ձեզ տեսնի, ո՞նց է դեմ քվեարկելու, եթե ձեզ բոլորիդ տեսնի իր առաջ: Ժողովուրդն իրենց փրկօղակ է նետում. այդ օրենքի նախագիծն ընդունելով՝ իրենք կարող են ազատվել դավաճանի խարանից: Երբ այդ օրենքն ընդունենք, սկսելու ենք Արցախի երկրորդ ազատագրումը: Աստված զորավիգ է լինելու մեր հայրենիքին եւ մեր պայքարող տեսակին: Հաջորդ տարին՝ Շուշիում՛՛,-իր խոսքը եզրափակեց Չալաբյանը:

  • Կիսվել: