կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ո՞ւմ մեքենան են վնասել ակցիայի մասնակիցները (տեսանյութ)

Ո՞ւմ մեքենան են վնասել ակցիայի մասնակիցները (տեսանյութ)

Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող արցախցիները հարձակվել էին Toyota մակնիշի թանկարժեք ավտոմեքենայի վրա, կոտրել ապակիները, հանել ու աղբամանը նետել մեքենայի պետհամարանիշը։ Ակցիայի մասնակիցներն անգամ կարողացել էին բացել մեքենայի դուռը։

Factor.am-ին հաջողվեց պարզել, որ 90 TT 003 պետհամարանիշով մեքենան գրանցված է Արմեն Շահրամանյանի անունով։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Արմեն Շահրամանյանն Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի որդին է, իսկ վերջինս Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եղբայրն է։

Փաստորեն, ստացվում է՝ Արցախի նախագահն իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել է հարազատ եղբորը։ Կադրերում չի երևում՝ արդյո՞ք մեքենայի ղեկին Արմեն Շահրամանյանն է եղել։ Ինքը՝ Արմեն Շահրամանյանը, Factor.am-ի հետ զրույցում չպատասխանեց այդ հարցին, ասաց՝ չի ուզում խոսել ու հեռախոսն անջատեց։

Կայքի տեղեկություններով՝ Արմեն Շահրամանյանը որևէ պաշտոն Արցախում չի զբաղեցրել, ինքը ևս ասաց, որ պաշտոնատար անձ չէ։
© factor.am

  • Կիսվել: