ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Գևորգ Համբարձումյան

Նվիրումը` անմահություն... Գևորգ Համբարձումյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի փրկության անմահացան բազմաթիվ քաջորդիներ: Նրանցից է Գևորգ Համբարձումյանը:

Գևորգ Մուրադի Համբարձումյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 28-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: 1989-1999 թվականներին հաճախել է տեղի միջնակարգ դպրոց, որն ավարտելուց հետո կահույքագործություն է սովորել: 2001-2003 թվականներին ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում: Կրտսեր սերժանտի կոչում ուներ: Եղել է օրինակելի հրետանավոր, արժանացել պատվոգրերի:
«Ամուսնացանք 2019 թվականին: Անսահման էր Գևորգի ուրախությունը, երբ ծնվեց մեր առաջնեկը։ Սակայն այդ ուրախությունն ընդհատվեց 2020 թվականին: Պատերազմի առաջին իսկ օրվանից կամավորագրվեց և նույն օրն էլ պահեստազորայինների շարքերում մեկնեց մարտի դաշտ: Մասնակցել է Ակնայի մարտերին, իսկ երբ թշնամին արդեն նրա ծննդավայր Ավետարանոցի մատույցներում էր, հոկտեմբերի 25-ին մեկնեց հայրենի գյուղը պաշտպանելու: Հերթափոխի ժամանակ դիրքապահ ընկերների հետ չի իջել, մնացել է իր դիրքում, որն էլ ճակատագրական է եղել»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հերոսի կինը՝ Նանարը:

Բնութագրությունը հասանալի չէԳևորգ Համբարձումյանը զոհվել է հոկտեմբերի 26-ին` թշնամու արձակած կասետային ռումբի պայթյունից ստացած բեկորային վնասվածքներից: Նա հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

  • Կիսվել: