չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նույնիսկ արցախցի պահեստազորի գնդապետը ցածր աշխատավարձով աշխատանք չի գտնում. Գեղամ Միքայելյան

Նույնիսկ արցախցի պահեստազորի գնդապետը ցածր աշխատավարձով աշխատանք չի գտնում. Գեղամ Միքայելյան

Ես ունեմ բարձրագույն կրթություն, ունեմ 27 տարի զինված ուժերում աշխատելու փորձ, քաղաքացիական բնագավառում աշխատելու փորձ, բայց հիմա իմ մեքենայով տաքսի եմ վարում, որպեսզի իմ կարիքները հոգամ: Այս մասին, այսօր՝ «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

«Այնպես չէ, որ մենք խուսափում ենք աշխատանք։ փնտրելուց, բայց նաեւ գիտենք, թե ինչ ցածր վարձատրությամբ աշխատանք։ է, միջինը 100-120 հազար դրամ: Այնպես չէ, որ բոլորը կարողանում են աշխատանք։ գտնել: Օրինակ, իմ աղջիկը տարբեր տեղեր ռեզյումեն ուղարկել է, մի քանի տեղից հարցազրույցի են կանչել, ասել են՝ պատասխանը կուղարկենք, կզանգենք, բայց չեն զանգել: Այսինքն այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստած ենք, ձրիակերի տպավորություն թող չստեղծվի: Մենք շատ լավ գիտենք՝ աշխատանքն ինչ է, ես 17 տարեկանից առ այսօր աշխատում եմ:

Պարզապես, կան արցախցի ընտանիքներ, որոնք աշխատում են, բայց աշխատանքի շուկան հիմնականում կենտրոնացած է Երեւանում, ստիպված են Երեւանում բնակարան վարձել՝ 200-350 հազար դրամով, եւ այդ ստացած գումարը պարզապես օգնում է, որ եւ բնակվարձը փակեն, եւ գոյատեւեն»,-ասաց նա:

Իր հերթին «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ Վարչության անդամ Գեղամ Միքայելյանն ասաց. «Աշխատանք չկա, անգամ պահեստազորի գնդապետը ուզում է շատ ցածր վարձատրվող աշխատանք գտնել, բայց չկա»:

  • Կիսվել: