երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նրանք պետք է հասկանան, որ մենք լուրջ ենք տրամադրված․ Արցախյան պատերազմի մասնակիցները փակում են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները

Նրանք պետք է հասկանան, որ մենք լուրջ ենք տրամադրված․ Արցախյան պատերազմի մասնակիցները փակում են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները

Արցախյան պատերազմի մասնակիցները, որոնք առավոտից բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ, որոշել են փակել Հանրապետության հրապարակ տանող բոլոր ճանապարհները:
 
«Խաչակիր» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները պահանջում են իշխանությունից քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի դադարեցման ուղղությամբ։
 
Նրանք պահանջում են զինել իրենց Լաչինի միջանցքն ուժով ապաշրջափակելու համար։
«Մենք թույլ չենք տա, որ մեզ անտեսեն։ Նրանք պետք է հասկանան, որ մենք լուրջ ենք տրամադրված», – հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Սարգիս Պողոսյանը ։

  • Կիսվել: