կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը։

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր ասուլիսին՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն ի վիճակի եղան 100 հազար մարդ ընդունել և հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները։

«Առջևում բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումն է, առաջիկայում ավարտին կհասցնենք նրանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագիրը։

Ինչպես ասել եմ, եթե բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ԼՂ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ  ցանկություն չունենան, Կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի նրանց՝ ՀՀ-ում մնալու համար անհրաժեշտ պայմաններ  ստեղծելուն»,-հավելեց վարչապետը։

  • Կիսվել: