ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախօրեին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք. ՌԴ ՊՆ

Նախօրեին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նապարարության՝ հունիսի 3-ին տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ:

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 301 տոննա մարդասիրական օգնություն։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2539,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: