ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախորդ շաբաթների համեմատ նվազել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը․ ԱՀ Ոստիկանություն

Նախորդ շաբաթների համեմատ նվազել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը․ ԱՀ Ոստիկանություն

2022 թվականի հունիսի 27-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 58 հաղորդում, 37-ը՝ հանցագործությունների վերաբերյալ, որից 34-ը բացահայտվել և քննության փուլում է:

Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, նախորդ շաբաթների համեմատ նվազել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը:
 
Անցած շաբաթվա ընթացքում վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ ստացված 13 հաղորդումներից բոլորը բացահայտվել են: Գրանցվել է բնակարանային գողության 4, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, խարդախության և հափշտակության մեկական դեպքեր:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 5 քաղաքացի:
 
Մեկնարկել է ,,Կանեփ-կակաչ 2022,, համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, իրականացրած համալիր միջոցառումների շրջանակում, շրջանառությունն արգելված թմրանյութերի, դրանց աճեցման և իրացման գործընթացը կանխելու ուղղությամբ միայն 7 օրվա ընթացքում հայտնաբերել է 9 դեպք:
 
«Կանեփ - կակաչ 2022» համալիր միջոցառմանը ներգրավված են եղել ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։
 
Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, որից 16-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 14 դեպք, 13 վարորդ եղել է անսթափ վիճակում, 229-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի։ Տարվա առաջին կիսամյակում՝ Ստեփանակերտ քաղաքում մահվան ելքով մեկ դեպք է արձանագրվել:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին՝ պահպանել զգոնություն, զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից:
 
Հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում են հստակ կանխարգելիչ միջոցառումներ, բնակչության հետ պարբերաբար իրականացնելով բացատրական աշխատանքներ:

  • Կիսվել: