երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախնական տվյալներով հայտնի է  Ծմակահողի համայնքապետ ընտրված թեկնածուի անունը

Նախնական տվյալներով հայտնի է Ծմակահողի համայնքապետ ընտրված թեկնածուի անունը

Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավարի հոկտեմբերի 9-ի արտահերթ ընտրության նախնական տվյալների համաձայն, առաջադրված երկու թեկնածուներից 74 ձայնով ընտրվել է Արայիկ Հովսեփյանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ծմակահողի 4/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:

«Ընտրությունները անցան արդար ու թափանցիկ, առանց միջադեպերի: Ցուցակներով հաստատված 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 122-ը: Արայիկ Հովսեփյանը հավաքել է 74 ձայն, իսկ Արամ Իոսիֆյանը՝ 48: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել»,-մանրամասնել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ըստ նախնական տվյալների՝ Ծմակահողի համայնքի ղեկավարի երկու ընտրված Արայիկ Հովսեփյանն ավելի վաղ՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ գյուղում առաջնային է համարում ճանապարհի բարեկարգման խնդրի լուծումը:

«Արդեն 27 տարի է ես բուժկետի ղեկավար եմ, բայց չունենք համապատասխան մեքենա և շենքային պայմաններ»,- հավելել է Ա. Հովսեփյանը՝ հավաստիացնելով, որ ընտրվելու պարագայում անելիքներն այս ուղղությամբ են լինելու, առաջնային լուծում տալով ջրամատակարարման և ճանապարհի հետ կապված խնդիրներին:

Հավելենք, որ Ծմակահողի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված մյուս թեկնածու Արամ Իոսիֆյանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

  • Կիսվել: