ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախարարը Լոռու մարզում այցելել է բռնի տեղահանված քաղաքացիներին

Նախարարը Լոռու մարզում այցելել է բռնի տեղահանված քաղաքացիներին

ՀՀ ՏԿԵ նախարարը  Լոռու մարզպետի, համայնքապետի  ուղեկցությամբ շրջայց է կատարել Վանաձորում, այցելել հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերում տեղակայված բռնի տեղահանված քաղաքացիներին։ 

Նախարարը ծանոթացել է պայմաններին, լսել նրանց կարիքները, պատասխանել է բռնի տեղահանվածներին հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։ 

Հյուրանոցներում տեղակայված քաղաքացիներին նախարարը հորդորել է գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել յուրաքանչյուր անդամին տրվող  40+10 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրվում է բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար։ 

Նախարարը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնը իրենց առաջնային կարիքները հնարավորինս արագ գնահատելու և  արագ լուծելու  համար։

  • Կիսվել: