երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նախ և առաջ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնել Ադրբեջանի հանցավոր ամենաթողությանը և անպատժելիությանը. ԱՀ ՄԻՊ

Նախ և առաջ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնել Ադրբեջանի հանցավոր ամենաթողությանը և անպատժելիությանը. ԱՀ ՄԻՊ

«Ադրբեջանի պահվածքը վիրավորանք է մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության օրակարգին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Պետություններն ու միջազգային կառույցները, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, պարտավոր են վերջ դնել Ադրբեջանի հանցավոր ամենաթողությանը և անպատժելիությանը»,-նշել է նա:

 

  • Կիսվել: