երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Նա ասաց․«Մեր սերը շատ հին է». Աննա Աստվածատուրյան Թերքոթը պատմում է գյուղի համերգասրահում տեղավորված արցախցիների սիրո պատմությունը

«Նա ասաց․«Մեր սերը շատ հին է». Աննա Աստվածատուրյան Թերքոթը պատմում է գյուղի համերգասրահում տեղավորված արցախցիների սիրո պատմությունը

Ամերիկահայ գրող, իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոթը X-ի իր էջում պատմում է Արցախից բռնի տեղահանված ամուսինների սիրո պատմությունը՝ գրելով. «Նա ասաց.«Մեր սերը շատ հին է»:

«Երեկ ես այցելեցի Հայաստանի Բերդիկ գյուղում տեղահանված ընտանիքներին։ Նրանք մի քանիսն են՝ Ադրբեջանի կողմից իրենց հայրենիքից էթնիկ զտված 120 հազար հայերից: Քաղաքապետարանը նրանց տեղավորել է գյուղի համերգասրահում։

Մաքուր, տաք տարածք է։ Կանայք քնում են բեմի վարագույրի հետևում, իսկ տղամարդիկ՝ հանդիսատեսի տարածքում: Սա շատ ժամանակավոր է, քանի որ շուտով նրանք կտեղափոխվեն և կապրեն վարձակալությամբ:

Այստեղ ապրող 23 հոգին մարտակերտցիներ են, ովքեր ողջ մնալու համար փրկվել են սարսափելի հանգամանքներից։ «Մենք ու Մունք» համայնքային խմբի կամավորներ Աննան և Մարիամը կազմակերպեցին ճամփորդությունը և հավաքեցին «Աննա Աստվածատուրյան հիմնադրամի» հիգիենայի պարագաները՝ այլ դոնորների կողմից տրամադրված սննդի պաշարներով: Մենք բավական ժամանակ անցկացրեցինք այս սիրուն և աշխույժ մարդկանց հետ, և նրանք մեզանից լուսանկար խնդրեցին: Հիմնադրամն ապավինում է ձեր նվիրատվություններին՝ հազարավոր մարդկանց օգնելու համար: Շարունակեք նվիրաբերել, որպեսզի մենք կարողանանք ավելին անել»,-գրել է նա։

  • Կիսվել: