կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը Լեռնային Ղարաբաղում. Բրազիլիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը Լեռնային Ղարաբաղում. Բրազիլիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ անցկացվող՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քիչ առաջ հայտարարեց Բրազիլիայի ներկայացուցիչ Սերժիո Ֆրանսա Դանեսեն։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով նիստին նա նշեց, որ առանձնակի մտահոգություն են պատճառում տեղեկություններն այն մասին, որ հունիսից ճանապարհի փակման պատճառով իրավիճակն ավելի է բարդացել և՛ քաղաքացիական բնակչության, և՛ խոցելի անձանց համար։

«Բրազիլիան վերահաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- ընդգծեց նա։

«Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի հնավորությունը»,- հայտարարեց նա։

  • Կիսվել: