չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մոտ 5000-ով ավելացել է կեցության համար դիմած ԼՂ մեր հայրենակիցների թիվը. Սարգսյան

Մոտ 5000-ով ավելացել է կեցության համար դիմած ԼՂ մեր հայրենակիցների թիվը. Սարգսյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացը գրեթե կանգնած է, քանի որ հոսքը էապես նվազել է, եթե չասենք` դադարել է. պաշտոնական թվերը ևս վկայում են այդ մասին: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում նոր մուտք գործած քաղաքացիների շարքում են հատուկ կարիք ունեցող 20 մեր հայրենակիցները, որ հնարավորություն չէին ունեցել տեղափոխվել:

«Միաժամանակ, չնայած ՀՀ մուտք գործած քաղաքացիների թվի աննշան ավելացմանը, էապես` գրեթե շուրջ 5000-ով ավելացել է կեցության տրամադրման հարցով դիմած քաղաքացիների թիվը, ինչը նշանակում է ակտիվ գործել են հումանիտար տարածքային կենտրոնները»,- ասաց նա:

Սարգսյանը տեղեկացրեց` հաշվառման կենտրոնները չեն փակվի, մինչև վերջին տեղահանվածը ՀՀ չգա, և գործընթացի կարիքը չավարտվի:

Նրա խոսքով` որոշ քաղաքացիներ արդեն ավելի ուշ են դիմում տարածքային կենտրոններ, այդ թվում`  կացությամբ ապահովելու հարցով:

  • Կիսվել: