երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվայից ժամանած մանկաբույժը Ստեփանակերտում հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնի

Մոսկվայից ժամանած մանկաբույժը Ստեփանակերտում հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնի

Նոյեմբերի 7-ից 15-ը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») համագործակցության շրջանակներում, Մոսկվայի Գաստրոէնտերոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե Ասկարյանի կողմից Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի պոլիկլինիկական բաժանմունքում ժամը 10:00-ից 13:00-ը և «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ում ժամը 14:00-ից 16:00-ը կիրականացվեն հետազոտություններ և խորհրդատվություններ:

 Այս մասին իրազեկում են ԱՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/ 94-32-37 և «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ կամ զանգահարել /047/94-06-89 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: