հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մոսկվայից ժամանած բժիշկը Ստեփանակերտում վիրահատություններ է իրականացրել

Մոսկվայից ժամանած բժիշկը Ստեփանակերտում վիրահատություններ է իրականացրել

Մոսկվայի Վոլինսկի N1 կլինիկական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, ծննդով արցախցի մանկաբարձ-գինեկոլոգ, օնկոլոգ Կոնստանտին Տոնիյանը մոտ 6 տարի շարունակ այցելում է հայրենիք:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Կոնստանտին Տոնիյանը ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրականացրել է հիվանդների խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ գինեկոլոգիական վիրահատություններ: Ներկայացնելով հերթական այցի նպատակն ու Ստեփանակերտում կատարած աշխատանքի արդյունքները` նա մասնավորապես նշեց, որ գործընկերների հետ իրականացնում են տարբեր հետազոտություններ և վիրահատական միջամտություններ այն կանանց շրջանում, որոնք այս պահին ունեն այդ անհրաժեշտությունը:

«Տարիների ընթացքում նկատել եմ գործընկերներիս մասնագիտական շարունակական առաջընթացը: Կան այնպիսի վիրահատություններ, որոնք նախկինում չէին կատարվում Արցախում, բայց հիմա, գործընկերներիս մասնագիտական փորձի շնորհիվ, իրականացվում են: Երկուշաբթիից մինչև այսօր 7 վիրահատություն ենք իրականացրել՝ հիմնականում երիտասարդ կանանց: Նրանց մեծամասնության խնդիրները կապված են հղիանալու հետ: Առկա սարքավորումները բավականին հին են, անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել, թեկուզ փոխելով ոչ թե միանգամից, այլ մասնակի»,- ասել է Կ. Տոնիյանը և ավելացրել, որ բոլոր դժվարությունները հաղթահարվում են բժիշկների հմտությունների և գիտելիքների շնորհիվ:

  • Կիսվել: