հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մոսկվայի հայկական եկեղեցում Արցախում զոհված ոստիկանների հիշատակին հոգեհանգստի արարողություն կկատարվի

Մոսկվայի հայկական եկեղեցում Արցախում զոհված ոստիկանների հիշատակին հոգեհանգստի արարողություն կկատարվի

Մարտի 14-ին, ժամը 16:00-ին Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու Տիրոջ Պայծառակերպության տաճարում (Օլիմպիյսկի պողոտա 9, մետրոյի Դոստոեւսկայա) հոգեհանգստի արարողություն կկատարվի Արցախի Հանրապետության ՆԳՆ-ի զոհված ոստիկանների հիշատակին, հայտնում է MosArmInfo լրատվական ծառայությունը։

«- Արմեն Բաբայան (փոխգնդապետ, ամուսնացած, ունի երկու երեխա);

- Դավիթ Դանիելյան (մայոր, ամուսնացած, ունի երկու երեխա);

- Արարատ Գասպարյան (լեյտենանտ, ամուսնացած, ունի մեկ երեխա)։

Մեր եղբայրները զոհվել են 2023 թվականի մարտի 5-ին՝ Արցախի Հայպալու կոչվող տարածքում հերթապահություն իրականացնելիս՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հանցավոր ներթափանցման հետեւանքով։

Մենք նրանց ճանաչում էինք որպես արժանավոր, պարկեշտ ու խիզախ սպաներ՝ Արցխի Հանրապետության բնակիչների կյանքի, անվտանգության եւ ազատության մարտիկներ։

Եկե՛ք եւ հրավիրե՛ք ձեր ընկերներին: Եկեք միասին աղոթենք Երկնքի Արքայության մեր մարտիկների հոգիների համար եւ բարոյական աջակցություն ցուցաբերենք նրանց ընտանիքներին ու ընկերներին...

Հավերժ հիշատակ Հերոսներին», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակել է Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա։ Հարձակման հետեւանքով երեք ոստիկան է զոհվել՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Գասպարյանը։ Լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը հրազենային վնասվածք է ստացել եւ վիրահատվել։

  • Կիսվել: