կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին

Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում արմատական փոփոխությունների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է. «Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները կքննարկվեն միայն ադրբեջանական կողմի հետ»:

Ըստ Գալուզինի՝ երկխոսությունն Ադրբեջանի հետ կրում է «կառուցողական» բնույթ։

«Ծագող բոլոր հարցերը լուծում ենք փոխընդունելի ձեւով։ Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարացմանը 2025թ. նոյեմբերից հետո, ապա դա կախված կլինի տարածաշրջանի իրավիճակից, նրա հետագա ներկայության պահանջվածությունից եւ Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: