կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոմավառություն Գլենդելի Արցախի պուրակում` ի պաշտպանություն Արցախի

Մոմավառություն Գլենդելի Արցախի պուրակում` ի պաշտպանություն Արցախի

Գլենդելի Արցախի պուրակում ամերիկահայերը մոմավառություն են կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի:

Երիտասարդները նաեւ Արցախին նվիրված երգ են կատարել: Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն պաստառներ, Արցախի եւ Հայաստանի դրոշներ: Ամերիկահայերը պահանջում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից՝ հստակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի կողմից Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ:

Նշենք, որ արդեն ավելի քան 3 շաբաթ է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի աջակցություն Արցախի։ Նրանք նստացույց էին հայտարարել, ինչպես նաեւ հանդիպել էին կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։

  • Կիսվել: