շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոլորված և ադրբեջանական կողմն հայտնված արցախցին վերադարձվել է․ Արցախի ՄԻՊ

Մոլորված և ադրբեջանական կողմն հայտնված արցախցին վերադարձվել է․ Արցախի ՄԻՊ

Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։

  • Կիսվել: