չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում ավելի քան 250 տուն կկառուցվի

Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում ավելի քան 250 տուն կկառուցվի

Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նոր բնակավայրի կառուցման աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ԿՇՎ տեխնիկական հսկողության բաժնի տեխհսկիչ Գուրգեն Թևոսյանը:
 
«Շինարարությունը սկսվել է անցած տարի։ Կկառուցվի երկու սենյականոց 40 առանձնատուն, երեք սենյականոց՝ 80, չորս սենյականոց՝ 99 և հինգ սենյականոց՝ 35: Շինարարական աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով»,- ասել է Գ. Թևոսյանը՝ հավելելով, որ շինաշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:

  • Կիսվել: