ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինչև տարեվերջ շինարարական ընկերությունների նկատմամբ պարտավորությունների կատարման շուրջ քննարկումներ են ընթանում. ԱՀ Քաղաքաշինության նախարար

Մինչև տարեվերջ շինարարական ընկերությունների նկատմամբ պարտավորությունների կատարման շուրջ քննարկումներ են ընթանում. ԱՀ Քաղաքաշինության նախարար

Մինչև տարեվերջ շինարարական ընկերությունների նկատմամբ պարտավորությունների կատարման խնդրի շուրջ կառավարությունում քննարկումներ են ընթանում:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասաց Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի հարցին, փոքր շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ:

«Ունենք մեծ և փոքր 196 շինարարական կազմակերպություն, որոնց նկատմամբ կուտակվել են սկսած 1 միլիոն դրամից մինչև 100 մլն դրամ պարտքեր: Ներկա պահին պետական նախարարի և ֆինանսների նախարարի հետ քննարկում ենք, թե ինչ ձևաչափով ենք լուծելու այդ խնդիրները: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ կարողանալու ենք որոշակի լուծումներ տալ»,-ասաց Քաղաքաշինության նախարարը՝ հավելելով, որ այդ մասին հավելյալ տեղեկություն կտրամադրվի:

  • Կիսվել: