շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մինչև իմ անցնելն ու ինձնից հետո 25 մարդ է անցել՝ գեներալ ու դատախազ. Սամվել Բաբայան

Մինչև իմ անցնելն ու ինձնից հետո 25 մարդ է անցել՝ գեներալ ու դատախազ. Սամվել Բաբայան

Ես համարում եմ, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են «5-րդ շարասյան» լրատվամիջոցները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ որ պարոն Բաբայանը դուրս էր եկել, սկսել էիք աշխարհով մեկ թմբկահարելը, թե ոնց է անցել, նրան պետք է ձերբակալեին: Երբ որ երկու օր թմբկահարել եք, էս ամբողջը եփել եք, ադրբեջանցիք էլ հասկացել են, որ կարելի է և ձերբակալել, մի հատ էլ շոու անել: Ու արեցին:

Մինչև իմ անցնելը, ինձանից հետո և իմ հետ 25 մարդ է անցել՝ գլխավոր դատախազ էլ, գեներալներ, շտաբի պետեր, բրիգադի հրամանատարներ, ինչո՞ւ ոչ մեկին չեն ձերբակալել, ինձ էլ հետը: Հենց դուք ասացիք՝ եղավ: Հետո էլ ասում եք՝ Բաբայան, դու ես մեղավոր, Բաբայանն ի՞նչ կապ ունի դրա հետ, չեմ հասկանում»:

Բաբայանն անդրադառրձել է նաև Վագիֆ Խաչատրյանին առեւանգելու դեպքին եւ ասել, որ նրան չի ճանաչում եւ իր վարորդը չի եղել, այդ մասին գրել են լրատվամիջոցները, եւ դա իրականությանը չի համապատասխանում:

 

  • Կիսվել: