երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչ տարեվերջ սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. նախագահ Հարությունյանը բացատրեց, ինչի հետևանքով է ԱՀ բյուջեի վրա լրացուցիչ բեռ առաջացել

Մինչ տարեվերջ սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. նախագահ Հարությունյանը բացատրեց, ինչի հետևանքով է ԱՀ բյուջեի վրա լրացուցիչ բեռ առաջացել

Տարեվերջին Արցախի Հանրապետության կառավարությունը չիրականացված որևէ սոցիալական պարտավորություն չի ունենա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ներքին պարտքի վերաբերյալ պատգամավորի հարցին:

«Այս տարի մարել ենք մոտ 48 միլիարդ դրամից ավելի պարտավորություններ: Տարեվերջին մենք չենք ունենալու գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն: Առաջիկա օրերին այդ բոլոր հարցերը կարգավորվելու են»,- նշեց նախագահ Հարությունյանը:

Նա նաև անդրադարձավ ԱՀ բյուջեի վրա ծանրացած լրացուցիչ սոցիալական պարտավորություններին, որոնք առաջացել են ՀՀ կառավարության կողմից Արցախի որոշ շրջաններից տեղահանված շուրջ 10 հազար բնակչի բնակարանային սերտիֆիկատների տրամադրման ուշացման պատճառով:

«Ըստ պլանավորածի` սերտիֆիկատների տրամադրման հետ մեկտեղ ԱՀ կառավարությունը այլևս չպետք է հոգար տեղահանված բնակիչների բնակարանային վարձավճարների և կոմունալ ծախսերը, բայց քանի որ սերտիֆիկատների տրամադրումը ուշացավ, ԱՀ կառավարությունը ստիպված էր շարունակել հոգալ այդ ծախսերը, ինչը 5 մլրդ չափով լրացուցիչ բեռ առաջացրեց ԱՀ բյուջեի վրա»,- բացատրեց նախագահը:

  • Կիսվել: