Միջազգային սուբյեկտներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում. Փաշինյան
Միջազգային սուբյեկտների ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք մեզ այդ մասին ասում են երբեմն դիվանագիտորեն, երբեմն բավական ուղիղ, և մենք պետք է այդ իրականության հետ առերեսվենք»,- ընդգծեց նա:
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն պատրա՞ստ են, դա՞ է իրենց առաջարկը», Փաշինյանն ասաց հետևյալը. «Գիտեք՝ այդ երկրներից եղել է հայտարարություն, որոնք ասել են, որ, ըստ էության, միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եղել է այդ հայտարարությունը հրապարակային»: