շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Միջազգային դերակատարները պետք է որոշեն՝ կարևոր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը. Արցախի ՄԻՊ

Միջազգային դերակատարները պետք է որոշեն՝ կարևոր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է: Միջազգային դերակատարները պետք է որոշեն ՝ կարևո՞ր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը»,- գրել է Ստեփանյանը:

Նշենք, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններ բերելով դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը:

  • Կիսվել: