կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի միայն երկրորդ պահանջը. Եղիշե Կիրակոսյան

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի միայն երկրորդ պահանջը. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ էր ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով` սխալ է ակնկալել, որ դատարանը պետք է Ադրբեջանին պարտավորեցնի բացել Լաչինի միջանցքը, քանի որ ՄԻԵԴ–ն իր ցանկացած գործողություն կապում է ինչ–որ կոնկրետ իրավունքի հետ` կյանքի իրավունքի պաշտպանություն, կամ անմարդկայաին դաժան վերաբերմունքի արգելք և այլն։

Եվրոպական դատարանը սովորաբար խուսափում է նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց։

Այնուամենայնիվ, դատարանից ստացված պատասխանը (https://t.me/armeniasputnik/35275), Կիրակոսյանի գնահատմամբ, բավարար էր ՀՀ–ի համար։

  • Կիսվել: