Միակողմանի զիջումները բացառվում են. ՀՀ ԱԳՆ
Ըստ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Այս մասին նա ասել է Ինտերֆաքսին տված հարցազրույցում:
Նախարարը նշել է. ՛՛Համանախագահների աշխատանքը կասկածի տակ առնելու ցանկացած փորձ, որն, ի թիվս այլ բաների, էական զսպող գործոն է էսկալացիայի առումով, ինչպես նաև առկա ձևաչափի վրա ճնշում գործադրելն անընդունելի են՛՛:
Մնացականյանը նշել է, որ տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր կարգավուումների և մոտեցումների մի ամբողջ համակարգ, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է մշակել շոշափելի և իրական փոխզիջում:
՛՛Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին՛՛,-ասել է նա:
Ինչ վերաբերումէ ՌԴ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում՝ նախարարը դրանք ՛՛շատ արդյունավետ՛՛ է որակել՝ ասելով, որ Ռդ ջանքերն արդյունավետ էին թե հուլիսյան դեպքերի ժամանակ, թե դրացնից առաջ:
Նախարարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումներին և ասել, որ դա համարում է փորձ՝ ՛՛ուժ գործադրելով և ռազմական գործողություններով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու առումով՛՛:
՛՛Հայաստանը վճռականորեն մերժել է այս ագրեսիան՝ վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի՛՛,-նշել է Մնացականյանը:
Նա նաև հավելել է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: ՛՛Դա հնարավոր է փոխզիջումների հիման վրա խաղաղ համաձայնության գալով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ՛՛,-նշել է նա: