ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի՛ լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է․ Թովմասյան

Մի՛ լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է․ Թովմասյան

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուների կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան։ Այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի  Թովմասյանը․

«Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակման իր հանցավոր քաղաքականության իրականացումը, իսկ միջազգային հանրությունը անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում։

Հրատապ քայլեր են անհրաժեշտ միջազգային ինստիուտների կողմից։ 

Մի՛ լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է։

Արցախցին իր հայրենիքում անվտանգ, ազատ ապրելու իրավունք ունի»։ 

  • Կիսվել: