ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի խումբ արցախցիներ Արցախի ազգային ժողովի դիմաց են․ Խնդրում են պատգամավորներին միանալ իրենց

Մի խումբ արցախցիներ Արցախի ազգային ժողովի դիմաց են․ Խնդրում են պատգամավորներին միանալ իրենց

Մի խումբ արցախցիներ Արցախի ազգային ժողովի դիմաց են, այստեղ նրանք հանդիպեցին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Տիգրան Պետրոսյանը նրան խնդրեց գալ օդանավակայան, հարցերը լուծել․ «Եկել ենք, հասել ձեր կողքը, տեսնում ենք՝ դուք անգործության եք մատնված, ձեր գործը նպատակին չի հասնում, նախագահականում չի հասնում, մենք ժողովրդով հավաքվել ենք, դուք շատ սխալ եք ձեզ պահում»։

 Ի պատասխան՝ Թովմասյանն ասաց․ «Դու շատ սխալ ես պահում․․․ Ես՝ մի պատգամավոր, գալիս եմ»։

Պետրոսյանը արձագանքեց, որ մենակ նրանով չէ, թող մնացածն էլ գան։ Խոսակցություններից հետո արցախցիների նյարդերը տեղի տվեցին, Պետրոսյանը դիմեց Թովմասյանին․ «Պարոն Թովմասյան, ասեցի՞ք դեպուտատներին, որ դուրս գան, նստեն մաշինեն։ Էստեղի ղալմաղալ սարքելն եք ասում։ Բա ներվեր չկա արդեն»։

  • Կիսվել: