շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մեր տեղեկություններով՝ Ղարաբաղում դեռ գոյություն ունեն որոշ զինված խմբեր». Ալիև

«Մեր տեղեկություններով՝ Ղարաբաղում դեռ գոյություն ունեն որոշ զինված խմբեր». Ալիև

՛՛Այժմ (Ղարաբաղում) ընթանում է տարածքի զտում զինված խմբավորումներից՛՛: Այս մասին այսօր Բաքվում ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր տեղեկություններով՝ դեռ գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք թաքնվում են ՛՛մեր տարածքում՛՛։ Սեպտեմբերի 20-ից հետո ևս Ղարաբաղում զինված սադրանքներ եղել են։ Տարածքը բավական մեծ է, լեռնային է և պատված է անտառներով, այնպես որ՝ մեզնից որոշակի ժամանակ կպահանջվի այն ՛՛զինված հրոսակախմբերից՛՛ մաքրելու համար՛՛:

  • Կիսվել: