ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա և ապրելու ենք․ Ռուբեն Վարդանյան

Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա և ապրելու ենք․ Ռուբեն Վարդանյան

Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը․

«Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել: Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:
Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ»,- գրել է նա

  • Կիսվել: