Մեր դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն. Փաշինյան
Այսօր հանրային ՀԸ-ին տված հարազրույցում ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի համաձայն` խաղաղապահները 5 տարի մնում են Արցախում, ապա հեռանում. կա՞ սցենար` ինչպես են Արցախում իրադարձությունները զարգանալու, եթե Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահ առաքելությունից:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ այդ ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է՝ եթե վեց ամիս առաջ կողմերից մեկը չի առարկում, այսինքն` մեխանիզմը ինքնաբերաբար երկարացումն է: Մեր դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն, այս դեպքում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այդ նպատակով է, մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այդ գործառույթը՝ անվտանգության և իրավունքների ապահովումը, տեղի ունենա և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի՛՛:
Հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ շփումներում արծարծվո՞ւմ է Արցախի հարցը, վարչապետը պատասխանեց. ՛՛Մենք քննարկում ենք այդ հարցը, բայց կան նրբություններ, բարդություններ, այնպես չէ, որ դա պարզ քննարկում է: Ես արդեն ասացի, որ, ինչպես նախկինում, և դա ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, կա իրավիճակ, երբ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի հետ չեն ուզում Ղարաբաղի հարց քննարկել, բայց, իհարկե, կոնտեքստում և քննարկումներում այդ հարցը միշտ ներկա է՛՛: